Արմեն Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարները
Հասարակություն
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)