Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասին Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակով Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում Տավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Նոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-ն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայից Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով 

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հասարակություն

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ  բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն  պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։

Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։

Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` «Օլիմպիա», «Գրանդ Օպերա», «Մետրոպոլիտեն Օպերա», «Կարնեգի Հոլլ» և այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Խաղողի պար», «Գնչուական», «Սյուիտ», «Չինար ես», հայկական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարմամբ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչմանը: 1973 թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992 թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Հեղինակել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005 թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995 թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկան զգեստ, դեմք. կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում են հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994 թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009 թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում:

1984 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ Փաշինյան
Ամենադիտված