Ոսկե Ծիրան կինոփառատոնին կարմիր գորգը փոխարինվել է սյունեցի տաղանդավոր մարդկանց ձեռագործ աշխատանքով
ՔաղաքականՈսկե Ծիրան կինոփառատոնին կարմիր գորգը փոխարինվել է սյունեցի տաղանդավոր մարդկանց ձեռագործ աշխատանքով, հայտնում են Սյունիք լրատվականից։
«ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամի արվեստների կենտրոնի կանայք, այդ թվում` Արցախից տեղահանված, ամիսներ շարունակ աշխատել են արմատներով Խնձորեսկցի նկարիչ Դավիթ Քոչունցի ստեղծագործությունների հիման վրա գորգեր ստեղծելու ուղղությամբ։
Նրանց ջանքերի արդյունքում ստեղծվել են մի շարք յուրահատուկ և գեղեցիկ գորգեր, որոնք մարմնավորում են հայկական մշակույթն ու ավանդույթները։
Այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի Գորիսի ստեղծագործ կանանց աշխատանքի ճանաչմանն ու գնահատմանը, այլև հնարավորություն կընձեռի կինոփառատոնի հյուրերին և մասնակիցներին առնչվել հայկական մշակույթի այս ուշագրավ դրսևորմանը։
Այս նորարարական մոտեցումը խորհրդանշում է ավանդականի և ժամանակակիցի միահյուսումը, ինչը բնորոշ է ինչպես Ոսկե Ծիրան կինոփառատոնին, այնպես էլ հայ մշակույթին ամբողջությամբ։
Գորիսեցի ստեղծագործ կանայք իրենց ներդրումն են ունենում հայկական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային ճանաչման գործում։