«Գնթունիքի» մոտ տղամարդը սուր կտրող գործիքով վնшսել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տшլ կյանքին
ՔաղաքականSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։