Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը
ԱշխարհԴատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։
Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կատարած պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Գասպարյանին, Երանոսյանին եւ ևս երկու անձի մեղադրանք էր առաջադրվել: