ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին 30 մլն եվրոյի տրամադրումը
ՏեսանյութերԵվրամիության երկրների ղեկավարները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո որոշում են ընդունել սառեցնել 30 միլիոն եվրոյի տրամադրումը, որը նախատեսվում էր Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Այս պահին 30 միլիոն եվրո գումարը, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է»,-ասել է Գերչինսկին։