Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասին Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակով Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում Տավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Նոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-ն 

ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք` զինվորական ծառայությունից ազատելու համար

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վ.-ն, վերը նշված  անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար 2024 թվականի հունվարին վերջինիս ազգականից պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, զորակոչիկին տրամադրվել է տարկետում մեկ տարի ժամկետով:

Քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Ա. Վ.-ն և ՊՆ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ի և վերջինիս վարորդ Գ. Գ.-ի օժանդակությամբ, ևս մեկ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար վերջինիս հորից որպես կաշառք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000 ԱՄՆ դոլար:  Արդյունքում՝ նշված զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: 

Բացի այդ, Ա. Վ.-ն մեկ այլ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար իր ծանոթից 2024 թվականի հունվարի 19-ին ընդունել է խոշոր չափերով՝ 5.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու առաջարկը, որից հետո նշված զորակոչիկը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի  եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմափակ պիտանի և այդ հիմքով վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հետաձգվել է մինչև հաջորդ զորակոչ:

Պարզվել է նաև, որ  Ա. Վ.-ն Ա. Հ.-ի և ՊՆ տարածքային ստորաբաժանման ակնաբույժ Լ. Հ.-ի հետ, ձմեռային զորակոչի ենթակա մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնական ազատելու համար, 2024 թվականի հունվարին զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո ՊՆ Կենտրոնական տարածքային հանձնաժողովի կողմից զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասին
Ամենադիտված