Ուկրաինայում պատերազմը գնում է դեպի գլոբալ հակամարտություն. Ֆիլիպո
Տեսանյութեր«Ուկրաինայում պատերազմն ավելի է սահում դեպի գլոբալ հակամարտություն՝ շնորհիվ այս անհավանական համաձայնագրի, որը Զելենսկին կնքեց Դոնալդ Տուսկի հետ»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:
«Անվտանգության համաձայնագիրը, որն այսօր ստորագրվել է Վարշավայում, թույլ է տալիս լեհական բանակին խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը Ուկրաինայի օդային տարածքում։ Սա կոչվում է պատերազմի գնալ այդ նույն եվրոպացի Տուսկի նախաձեռնությամբ։ Հիշենք, որ Լեհաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին մեզանից կպահանջի համերաշխություն դրսևորել, եթե Լեհաստանը պատերազմ սկսի Ռուսաստանի հետ: Շտապ դադարեցնենք այս խելահեղությունը»,-գրել է Ֆիլիպոն։