ՔՊ-ականների ձեռքերը բալգարկով կտրես արտահերթ ընտրությունների չեն գնա. Մեսրոպ Առաքելյան
ՀասարակությունՄեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՔՊ-ական պատգամավորների մեծ մասի ձեռքերը 18 համարի բալգարկով կտրես, արտահերթ ընտրությունների չեն համաձայնվի։ Իսկ պատճառը ամենևին իշխանություն ունենալը կամ իշխանությունից զրկվելու վախը չէ, այս բացառապես ֆինանսական է։
Համաձայն օրենքի, պատգամավորները համարյա իրենց աշխատավարձի չափ թոշակ են ստանում, եթե պատգամավոր են եղել խորհրդարանի ամբողջ ժամկետով՝ 5 տարի։
Այսինքն և 2017թ․ և 2018թ․ ԱԺ պատգամավորները զրկվել են նման արտոնությունից։
Հիշում եմ 2021թ․ ինչ վայնասուն էին դրել մի շարք պատգամավորներ, երբ իմացան, որ արտահերթի պատճառով զրկվելու են թոշակից»։