Մի գնդիկ իտալական պաղպաղակը առաջ 500 դրամ էր, հիմա՝ 800֊1000. օգտատեր
ՔաղաքականԻզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մի գնդիկ իտալական պաղպաղակը առաջ 500 դրամ էր, հիմա՝ 800֊1000:
Գժվել են բոլորը: 2֊2,5 եվրո՞
Վա՞տ եք
Սրճարանների գներից ընկերներս շատ են գրել: Սարսափ ա:
Տղաս Լեհաստանից ա եկել, որտեղ ամեն երեկո ուսանողներով մի տեղ են եղել՝ փաբ, դիսկո, խաղային ակումբներ:
Ասում ա «մամ, Երևանում ես չէի կարողանա դա ինձ թույլ տալ»: Այնինչ փոքր հաճույքներ են, որ մարդ պիտի կարողանա իրեն թույլ տալ:
Տպավորություն ա, որ Երևանը հարուստ տուրիստի համար ա միայն: Որն էլ, ի դեպ, երկրորդ անգամ դժվար թե ուզի գալ»: