«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան
ՏեսանյութերՎլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։
«Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,- վստահեցրեց նա։
Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։
Նա խնդրեց՝ իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։
«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,- ավելացրեց Գասպարյանը։