Ովքեր են ներկա գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)
ԻրավունքԵրևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, երեկ բացվեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը մեկնարկել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ:
Կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի օսկարակիր, մի շարք պատվավոր մրցանակների դափնեկիր Քևին Սփեյսին, որն արժանացավ «Փարաջանովյան թալերի»:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած կինոյի պատվիրակները, կինոաշխարհի հայտնի դեմքերը, կինոյի սիրահարները։
Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի՝ «Տեղորոշում» (“Point of Reference”) հավաքածուով։