«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ
Հասարակություն«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծը, որը նկարահանվել է, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: