Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում ենք: Այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։