Տիգրան Քյոսայանը կինոնկար է նկարահանել՝ ըստ Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի
Սպորտ
Սոչիում ավարտվել են Տիգրան Քյոսայանի նոր կինոնկարի նկարահանման աշխատանքները։ «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրերը» կինոնկարի նկարահանումների համար ընտրվել են Սոչիի եւ Սիրիուսի ամենից կոլորիտային տեղավայրերը։ Կինոնկարը բաղկացած է 78 տեսարանից, որոնք պատկերելու համար անհրաժեշտ է եղել տասնյակ մասնագետների համարյա մեկ ամսվա քրտնաջան աշխատանքը։
«Ես սցենարը գրել եմ ըստ այդ տեղավայրերի։ Դա նշանակում է, որ ամեն բան առավելագույնս սահմանափակված է եղել։ Ամեն մի վայրը, ուր մենք եղել ենք, ես պարզապես «քրքրել եմ»։ Պարզապես ես սիրում եմ զբոսնել»,- ասել է Քյոսայանը։
Կինոնկարի սցենարի հիմքում Քյոսայանի կնոջ՝ հայտնի հայազգի մեդիագործիչ Մարգարիտա Սիմոնյանի «Բելամուր» պատմվածքն է դրված եղել։ Կինոնկարի նկարահանումներին մասնակցել են Օլեսյա Ժելեզնյակն ու Լաուրա Քյոսայանը։ Մասսայական տեսարաններում մասնակցել են Սիրիուսի եւ Սոչիի բնակիչները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)