Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանը Հոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասին Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում 

Հրաձգությունը մարզաձև է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, պայքարը միայն քո մեջ է. Էլմիրա Կարապետյան

Հասարակություն

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ներկայացնել Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն է ապահովել իր մասնակցությունը Փարիզի խաղերին: Փարիզ-2024-ում նա հանդես կգա 10 մ և 25 մ ատրճանակ մրցաձևերում:

-Էլմիրա՛, ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին, ինչպե՞ս է անցնում նախապատրաստական փուլը:

-Խաղերին պատրաստվում եմ ամենօրյա մարզումների միջոցով:  Առանձնահատուկ ոչինչ չեմ անում. պատրաստվում եմ, ինչպես կպատրաստվեի մյուս մրցաշարերին:

-Բավական ուշ՝ 19 տարեկանում եք սկսել զբաղվել հրաձգությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս մարզաձևով հետաքրքրվողներին, որոնք, գուցե, դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:

-Կարծում եմ՝ կարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ գտնի այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչն իր մոտ ամենալավն է ստացում և զարգացնի իր տաղանդը: Ամենակարևորը տաղանդն ու աշխատասիրությունը համատեղելն է: Լինի դա հրաձգություն, թե մեկ այլ մարզաձև, կարևոր է՝ յուրաքանչյուրն իր գործն անի հաճույքով, չլսի ոչ մեկին, հավատա իր ուժերին և գնա առաջ՝ հույսը դնելով միայն սեփական ուժերին:

- Պայքարը հրաձգության մեջ ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է:

-Հրաձգությունն այն մարզաձևերից է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, ոչ էլ զենքը կապ ունի: Այստեղ պայքարը միայն քո մեջ է: Բոլորս գիտենք, թե ինչպես 10-ից 10 կրակել, բայց որքանով դա կստացվի կամ քանի անգամից կստացվի՝ կախված է միայն քեզնից: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ, բայց չեմ հետևում նրանց մրցելույթներին: Ես իմն եմ անում:

-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է լինելու: Ինչպիսի՞ն էր Էլմիրան Տոկիոյում և որքանո՞վ է փոխվել այս ընթացքում:

-Իրականում շատ բան է փոխվել նախորդ Օլիմպիական խաղերից հետո: Տոկիոյի խաղերի ուղեգիրն ամենավերջինը նվաճեցի, այս անգամ՝ առաջինն էի ու ավելի շատ ժամանակ եմ ունեցել մինչև Օլիմպիական խաղերը փորձ ձեռք բերելու համար: Տոկիոյում շատ խառնված էի: Հիմա էմոցիաների առումով շատ ավելի սառն եմ, ինչը մեր մարզաձևի համար շատ կարևոր է: Ավելի վստահ ու փորձառու եմ դարձել: 3 տարի առաջվա համեմատ՝ հիմա բոլորովին այլ մարդ եմ:

-Էլմիրա՛, Դուք մասնակցելու եք նաև օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

-Այո, ընտրվել եմ որպես ջահի փոխանցումավազքի մասնակից: Հուլիսի 17-ին Փարիզի մոտակա քաղաքներից մեկում վազելու եմ 200 մետր: Հաճելի և միևնույն ժամանակ պատասխանատու առաջադրանք է: Հուսով եմ՝ ամեն բան լավ կստացվի:

-Օլիմպիական թիմի կազմում կանանց թիվն էականորեն զիջում է տղամարդկանց թվին …

-Կարծում եմ՝ Հայաստանում հաշվի չեն առնվում աղջիկների և տղաների առանձնահատկությունները, և թե ինչու է կանանց համար ավելի դժվար սպորտով զբաղվելը: Նույն կերպ է չափվում, բայց, անկասկած, ընտանիքի առկայության և մայրության պարագայում՝ ամեն ինչ ավելի դժվար է դառնում: Կարծում եմ՝ լավ օրինակ եմ մյուս կին մարզիկների համար՝ ընտանիք-երեխա-սպորտ համատեղության և ներդաշնակությունը պահելու առումով:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ օր անցկացնել:

-Չեմ մտածել այդ հարցի շուրջ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Թերևս, այն խորհուրդը, որն ինքս եմ ինձ տվել՝ «Ոչ մեկի կարծիքը հաշվի չառնել. անել այնպես, ինչպես դու ես ցանկանում»:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Երջանիկ ապրելը:

-Ձեր կյանքի կանոնները:

-Ժպտալ ամեն առավոտ՝ արևի բացվելու համար:

-Ձեր երազանքը:

-Որ երազանքներս անընդհատ փոխվեն՝ իրականանալուց հետո:

-Ոգեշնչման աղբյուրը:

-Ես ինքս:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Հրաշքներին:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Հենց լինի՝ կասեմ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ
Ամենադիտված