Մասկը WhatsApp-ը «լրտեսական ծրագիր» է անվանել
ՍպորտԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Meta Corporation-ին պատկանող WhatsApp մեսենջերն անվանել է «լրտեսական ծրագիր»:
Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի օգտատերերից մեկն ասել է, որ սկսել է Instagram-ում տեսնել ճամպրուկների գովազդը այն բանից հետո, երբ մեսենջերում ընկերոջից օգնություն է խնդրել ճամպրուկի ընտրության հարցում և տարակուսել է՝ ինչու է դա այդպես, եթե հաղորդագրությունները WhatsApp-ում ամբողջությամբ ծածկագրված են:
«Որովհետև դա (WhatsApp - խմբ.) լրտեսական ծրագիր է», - մեկնաբանել է Մասկը օգտատիրողջ գրառումը:
Ավելի վաղ ձեռնարկատերը հայտարարել էր, որ WhatsApp-ի օգտագործումն անվտանգ չէ։