21-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են
Հասարակություն
Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին:
Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նա իր մեքենայից ներկայացրել է մարիխուանա ծխելու համար հարմարեցված մի սարք` կրակայրիչ, որին միացված էր ծխամորճ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)