Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ
ՀասարակությունՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Պեկին, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան Պեկինի Դյաոյութայ պետական նստավայրում հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումից հետո Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Պեկինի խաղաղության նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իրենք «միշտ խաղաղության կողմնակից են և երբեք՝ պատերազմի», քանի որ Հունգարիայի ժողովուրդը ձգտում է խաղաղության, հավասարակշռության և ներդաշնակության։