Ռուսաստանը կանխել է Ուկրաինայի կողմից ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը
ՏեսանյութերՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կարողացել են գրոհել Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Իրականացվել է օպերատիվ խաղ՝ գործողություններ, որոնք թույլ են տալիս մոլորեցնել թշնամուն։
ԱԴԾ աշխատակիցները փորձել են կասեցնել Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչը դեպի Ուկրաինա առևանգելու փորձը, ինչի արդյունքում՝ կարողացել են հարվածել ուկրաինական օբյեկտին։
«Հակահետախուզության աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որոնք օգնել են մեր զինված ուժերին կրակել Օզերնոյեի օդանավակայանի ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է ԱԴԾ-ն, Ուկրաինայի զինված ուժերի հետախուզությունը ցանկացել է կաշառել ռուս օդաչուներից մեկին։ Նրան հորդորել են հրթիռակիր օդանավը իջեցնել Ուկրաինայում և դրա համար պարգև են առաջարկել։