Ավարտվեցին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունները․ հայտնի են նախնական արդյունքները
ՔաղաքականՖրանսիայում փակվել են խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության տեղամասերը։
Ֆրանսիայան BMF TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունների կոալիցիան է, այն խորհրդարանում 175-205 տեղ է ստացել։ Երկրորդ տեղում, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքն է՝ հավաքելով 150-175 մանդատ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որը կարող է 115-150 տեղ ակնկալել խորհրդարանում:
Այսպիսով, երկրորդ փուլի արդյունքներով ոչ մի կոալիցիա բացարձակ մեծամասնություն չստացավ Ազգային ժողովում։