Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) Վրաստան-Հայաստան սահմանային գոտիում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, Ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։