Opel-ը բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին, կոտրել ծառն ու հայտնվել շենքի մոտ
ՔաղաքականԱյսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Ուլնեցի փողոցի 70/1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին և առաջ ընթանալով՝ հայտնվել շենքի մոտ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։