Սիրե՛ք ձեր հայրենիքը, ձեզանով է այն կանգուն․ նորակոչիկներրը ճանապարհվեցին Հայոց բանակ
ԼուսանկարներԱնիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը:
51 Նորակոչիկների հայոց բանակ են ճանապարհել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քահանա Տեր Տիգրան Մխիթարյանը, ծառայության Անիի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։
Արման Սարիբեկյանը ծառայության մեկնող տղաներին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հարգելի՛ նորակոչիկներ, ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց դժվարությունների խաղաղ երկնքի տակ, անփորձանք ծառայեք և տուն վերադառնաք ավելի հզորացած:
Սիրե՛ք ձեր հայրենիքը, քանի որ այն ձեզանով է կանգուն, տեր կանգնե՛ք ձեր տված սուրբ երդմանը: Բոլորիդ բարի ճանապարհ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին և հարազատներին՝ համբերություն:
Աստված ձեզ պահապան»։
Նորակոչիկներին բարին մաղթեց և տերունական աղոթքով օրհնեց քահանա Տեր Տիգրան Մխիթարյանը:
Անիի համայնքապետարանի կողմից նորակոչիկները ստացան անհրաժեշտ պարագաներով և քաղցրավենիքներով տուփեր: