Մարաշլյանը շարունակում է փայլել․ Կոլամբուսը վստահ հաղթանակ տոնեց, Ինտեր Մայամին պարտվեց խոշոր հաշվով
ԻրավունքMLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Տորոնտոյին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։
«Կոլամբուսի» կազմում երկու գոլային փոխանցում կատարեց ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ դառնալով նաև գոլի հեղինակ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտեր Մայամին» խոշոր՝ 1-6 հաշվով զիջեց «Ցինցինատիին»․ այս խաղում դուբլ ձևակերպեց ճապոնացի հարձակվող Յույա Կուբոն։
Արևելյան Կոնֆերենցիայում առաջատարը «Ցինցինատին» է՝ 48 միավորով, «Ինտեր Մայամին» երկրորդն է՝ 47 միավոր, «Կոլամբուսը»՝ 39 միավորով երրորդն է։
Աղբյուրը՝ Armsport