Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում
ՀասարակությունՆախօրեին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բժշկական կենտրոնում մինչ այս պահը շարունակում են բուժում ստանալ 2 տուժած։ Հաստնում են Սպիտակի ԲԿ-ից։
Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորինը` միջին ծանրության, շարունակում են գտնվել բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում` շարունակելով ստանալ համապատասխան բուժօգնություն:
Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 5 հոգի, որոնցից մեկը` մահացած վիճակում:
Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ստացել նեղ մասնագիտական բուժօգնություն:
Տուժածներից երկուսը, այդ թվում` անչափահաս երեխան, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո երեկ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից: