Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով
ՏեսանյութերԻսրայելի մի շարք վայրերում՝ այդ թվում խոշոր տրանսպորտային խաչմերուկներում, հուլիսի 7-ի առավոտյան բողոքի ցույցերը են սկսվել։
Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ նշելով, որ հուլիսի 7-ին լրանում է 9 ամիսը, երբ կրկին սրվեց Գազայի հատվածում հակամարտությունը:
Այդ կապակցությամբ՝ առավոտյան բազմաթիվ իսրայելցիներ ցույցի են դուրս եկել երկրի տարբեր վայրերում՝ պահանջելով իշխանություններից արագ գործել Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու համար և արտահերթ ընտրություններ անցկացնել։
Ըստ աղբյուրի՝ հարյուրավոր ցուցարարներ էլ հավաքվել են 18 իսրայելցի նախարարների և պատգամավորների տների մոտ, այդ թվում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների: