Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Քաղաքական
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում է APA-ն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում դրական միտումներ են նկատվում: Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում՝ մենք մեր ներդրումը կունենանք Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում»,- ասել է Տոկաևը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան