Հունգարիան հրաժարվել է ընդունել Գերմանիայի արտգործնախարարին
Հուլիսի 8-ին նախատեսված Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հունգարիա չի կայանա։ Հունգարական կողմը վերջին պահին չեղարկել է նրա հանդիպումը Բուդապեշտում Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, հայտնում է DW-ն։
Գերմանական կողմը ափսոսանք է հայտնել Անալենա Բերբոքի այցի չեղարկման կապակցությամբ։ «Երկու արտգործնախարարների լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած անսպասելի և չհամակարգված այցից հետո»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից