Իրանում հայտարարվել են նորընտիր նախագահի երդմնակալության հնարավոր ժամկետները
Հասարակություն
Իրանի խորհրդարանը կարող է այս շաբաթ կատարել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։
Նա հավելել է, որ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ պայմանավորվածությամբ կհրավիրվեն օտարերկրյա հյուրեր։
Ինչպես հայտնի է, ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Փեզեշկիանը ստացել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)