ԱՄՆ-ում Անկախության օրը առնվազն 33 մարդ է զոհվել
ՀասարակությունՀուլիսի 4-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած կրակոցների և բռնության այլ ակտերի հետևանքով՝ զոհվել է առնվազն 33 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է ABC News-ը:
Միայն Չիկագոյում կրակոցների հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 55 մարդ, այդ թվում՝ 2 կին և 8-ամյա տղա, հայտնում է Chicago Sun-Times-ը։
Հուլիսի 4-ը պատմականորեն ԱՄՆ-ում տարվա ամենամահաբեր օրերից մեկն է։ Մեկ տարի առաջ տոնի ժամանակ կրակոցների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը:
Ավելի վաղ Չիկագոյի մերձակայքում զանգվածային հրաձգության հետևանքով՝ յոթ մարդ է զոհվել։