Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը ՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժը Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառով Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներին Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Խաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 

Երբ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս. «Փաստ»

Սպորտ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ով չէր ալարում, «Սահմանադրության օրվա» առթիվ շնորհավորական խոսքով և ուղերձով էր հանդես գալիս: Օրվա ընթացքում պարզվեց, որ չէին ալարել շատերը: Մինչդեռ, մեր կոնկրետ ու ցավոտից էլ այն կողմ անցած իրականությունը նկատի ունենալով՝ հատկապես «Սահմանադրության օրվա» առթիվ այդ շնորհավորանքները հնչում էին որպես սգո սրահում հանգուցյալին ուղղված առողջության մաղթանք: Մի խոսքով՝ այդ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս: Պաշտոնական ուղերձներից, թերևս, թեթևակի առանձնացնենք միայն Նիկոլ Փաշինյանինը: Ինչպես միշտ՝ երկարաշունչ տեքստ էր երկնել, որի առանցքային ասելիքն այն էր, թե եղած Սահմանադրությունը ժողովրդի հետ օրգանական կապ չունի, ուստի «մեզ պետք է նոր Սահմանադրություն...»: Բայց, դե, դա արդեն նրանից առաջ հայտարարել էր ու տակավին հայտարարում է հայ ժողովրդի թշնամի, բայց Փաշինյանի գործընկեր, պատերազմական հանցագործ Ալիևը, թե՝ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն...»:

Շարունակությունը, վստահ ենք, հայտնի է բոլորին, չկրկնենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասածին, ապա հնարավոր հակադարձումը քաղաքական դաշտից, կարծում ենք, պետք է հնչեր լակոնիկ ձևակերպմամբ. «Մեզ ոչ թե նոր Սահմանադրություն է պետք, այլ նոր իշխանություն ու նոր վարչապետ»: Բծախնդիր ընթերցողները միգուցե հետաքրքրվեն, թե այդ ինչո՞ւ ենք նշում, որ «Սահմանադրության օրվա» առթիվ երեկ հնչած շնորհավորանքները հնչում էին որպես զավեշտ կամ դառը սարկազմի տպավորություն էին թողնում: Հիմնավորենք: Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվականին հանրաքվեով ընդունված և 2005ին, ապա՝ 2015-ին նույն եղանակով լրացված ու փոփոխված Սահմանադրությունը հատկապես վերջին 3-4 տարին խախտվում ու ոտնահարվում է, կարելի է ասել՝ հիմնավորապես:

Հայաստանի գործող Սահմանադրության հենքը ՀՀ Անկախության հռչակագիրն է, որին էլ հղում է արվում Մայր օրենքի նախաբանում: Իսկ Անկախության հռչակագիրը, հիշեցնենք (կարիքը կա, կարծում ենք), ի լրումն ամենի, ընդունվել է՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ավելին, այս տարվա ապրիլի 24-ից, երբ հրապարակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նույն Փաշինյանի խոսքը, ակնհայտ դարձավ, որ լրջագույն հարցականի, եթե ոչ՝ ուղիղ հարվածի տակ է Անկախության հռչակագրի նաև 11-րդ կետը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Փաշինյանի այդ ուղերձում Հայոց ցեղասպանության ժխտման ակնարկն այնքան նկատելի էր, որ դրա վրա ուշադրություն դարձրեցին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ համապատասխան մեղադրանք հասցեագրելով ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողին: Ինչ վերաբերում է բուն Սահմանադրությանը, ապա մեր վերոնշյալ պնդումները հիմնավորելու համար նախ՝ բավարար է ուղղակիորեն մեջբերել Մայր օրենքի առաջին երկու հոդվածները: Հոդված 1-ինն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ 2-րդն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իհարկե, կարելի է ասել, որ առաջին հոդվածի պահով վիճակը անցած տասնամյակներում երբեք էլ իդեալական չի եղել: Բայց այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբի՝ ՔՊ-ի իշխանության պայմաններում ու տարիներին, բառացիորեն զրոյացրել ու զրոյացնում է բոլոր սահմանումները:

Առաջին՝ Հայաստանը էապես կորցրել է ու շարունակում է արագընթաց կորցնել իր ինքնիշխանությունը՝ վերածվելով աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքի ու բախումների կիզակետում ճոճվող նավակի, չհաշված՝ այս իշխանությունների ձգտումները՝ հետևողականորեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները:

Երկրորդ՝ Հայաստանը ոչ մի կերպ ժողովրդավարական պետություն չէ, ավելին՝ խայտառակագույն ոստիկանապետություն է՝ անձնիշխանական ռեժիմի տակ կքած, իսկ այդ ամենի առավել քան ցցուն և արյունահեղ ապացույցը հենց վերջերս էր՝ այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին, իսկ կուլմինացիան՝ հունիսի 12-ին՝ խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների հարձակմամբ, «բերման ենթարկվածների» խոշտանգումներով ու տակավին շարունակվող քաղաքական հալածանքներով:

Երրորդ՝ Հայաստանը հատկապես Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարել է սոցիալական պետություն լինելուց, աղքատությունը անկասելիորեն խորանում է:

Չորրորդ՝ փաշինյանական կառավարման ներքո Հայաստանն «իրավական պետություն» կարելի է անվանել թերևս միայն անեկդոտի մեջ: Հայաստանը կտրուկ հակաիրավական երկրի է վերածվել, ու դրա ապացույցները բազմաթիվ են, առատորեն նշված նաև մեր թերթի էջերում:

Հինգերորդ՝ Հայաստանում իշխանությունը խլված է ժողովրդից, ավելին՝ այս խումբը իշխանության է եկել մի ծրագրով ու խոստումներով, որոնք արդեն շուրջ երկու տարի ոչ միայն խախտել է, այլև իրականում արել է դրանց տրամագծորեն հակառակը (Արցախի ուրացում, Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների կանխամտածված փչացում և այլն):

Ավելին, Հայաստանի պետական իշխանությունը գործնականում յուրացված է ՔՊ կոչվող կազմակերպության և այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից: Կարելի էր նաև երկրի տարածքային ամբողջության փոփոխության հետ կապված սահմանադրական պահանջն ու դրա կոպտագույն խախտումը նշել, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը, ՏԻՄ մարմիններում իշխանազավթման բազում դեպքերը և այլն, սակայն այս անգամ բավարարվենք այսքանով: Եվ ուրեմն, եթե Սահմանադրությունը, իր հիմնասյուներով հանդերձ, ոտնահարված է, ի՞նչ շնորհավորանքի մասին կարող է խոսք լինել:

Եվ էլ ո՞վ պիտի վազեվազ կրկներ Ալիևի հակահայ պահանջները «նոր Սահմանադրության» վերաբերյալ, եթե ոչ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, որն, ինչքան հնարավոր է ու որքան կարող է, խախտել է գործո՛ղ Սահմանադրության պահանջները: Ի դեպ, շուտով Օգոստոսի 23-ն է. սպասեք Անկախության հռչակագիրը չեղյալ ճանաչելու հայտարարությանն ու այն ՔՊ-ի կողմից հանդիսավորապես խարույկ բարձրացնելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա
Ամենադիտված