Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել. կիրանցի բնակիչ
ՔաղաքականԿիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տիկին Լուսինե Բադալյան, այդ ինչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել:
Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը: Հանձնվելիք ճանապարհը և կամո՞ւրջը:
Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը: Ադրբեջանի դրո՞շը:
Ի՞նչ եք տեսել: Ասեք, մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով»:
Նշենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավորներն այցելել էին Կիրանց, որտեղից Արփի Դավոյանը լուսանկար էր հրապարակել: Լուսանկարի մեկնաբանություններում Լուսինե Բադալյանը գրել էր. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով: Թող «երկիր քանդելը» էսպես լինի», - գրել էր ՔՊ-ականը: