ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել
ՏեսանյութերԱրտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ճանաչվել է տուժող, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հաղորդում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ակցիա են իրականացրել, որի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին։ Փաստաբանի հրապարակած տեսանյութից նկատելի էր դաձել, որ ոստիկանները ուժ էին կիրառել նրա նկատմամբ, ինչի հետևանոով Հարությունյանը ստացել էր ուղեղի ցնցում։