Ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է.
Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեծ ներգրավվածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում: Երևի նրանք չէին ցանկանա տեսնել ազատություններ, ժողովրդավարություն, առաջընթաց այդ ուղղությամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները: Այս մասին այսօր ՝ հուլիսի 5-ին, ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը:
«Ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել: Պատմությունը դա մեզ քանիցս ցույց է տվել: Այսօր էլ տեսնում ենք դա: Աշխարհում, նաև այս տարածաշրջանում կան այն ուժերը, որոնք փորձում են ի չիք դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները: Եվ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար»,- ասել է նա: