Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ռուսաստան
ՔաղաքականՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խաղաղ առաքելության շրջանակներում» ժամանել է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի կառավարության ղեկավարը Ռուսաստան այցելելու ԵՄ մանդատ չի ստացել։
«Խաղաղ առաքելության շրջանակում վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա։
Կառավարության ղեկավարը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Հավաշին։