Պայմանավորվել ենք իրականացնել ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման համար
ԱՄՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը գրում է․ ««Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի շրջանակում հանդիպում եմ ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Գործընկերներին ներկայացրել եմ Միասնական սոցիալական ծառայության և համայնքների հետ արդյունավետ համագործակցությունը, և այս համատեքստում ընդգծել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ իրականացված աշխատանքների դերը։
Պայմանավորվել ենք իրականացնել համատեղ ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման նպատակով՝ օգտագործելով եվրոպական փորձը։ Սա հնարավորություն կտա բարելավել սոցիալական ծառայությունների մատուցման մակարդակն ու արդյունավետությունը՝ բնակչության առավել խոցելի խմբերի համար»: