Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Քիմիա» առարկայից 20 միավոր հավաքել է 7 դիմորդ
Բլոգոսֆերա
Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:
Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությամբ՝ հայտագրված 1176 դիմորդից քննությանը ներկայացել է 1124 դիմորդ, միջին միավորը եղել է 11․14-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 321 դիմորդ կամ մասնակիցների 28․6 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 133 հոգի կամ մասնակիցների 11․8 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18,75 միավոր հավաքել է 79 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 47, և 20 միավոր՝ 7 դիմորդ։ Նկատենք, որ 20 միավոր այս առարկայից նախորդ տարի կրկին 7 դիմորդ էր հավաքել։
2023 և 2024թթ․ արդյունքների համեմատությամբ՝ 2023թ․ առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 718, երկրորդ փուլում՝ 1124 դիմորդ, իսկ 2024թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 1034, երկրորդին՝ 1124 դիմորդ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել