Կանադան ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
ԲլոգոսֆերաԿանադան իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Կանադայի կառավարությունը նշել է, որ կան ողջամիտ հիմքեր՝ ենթադրելու, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիտակցաբար իրականացրել և մասնակցել կամ օժանդակել է ահաբեկչական գործողություններին:
Հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը հայտարարել է, որ Կանադան «կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ որպես ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»։
«Իրանի ռեժիմը մշտապես դրսևորել է մարդու իրավունքների լիակատար անտեսում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում, և խախտել է միջազգային իրավական կարգը։ Նրանք խախտում են այն ինչպես այստեղ՝ Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է նա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին հայտարարությունից հետո Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կոչ է արել կանադացիներին լքել Իրանը՝ կալանավորման վտանգի պատճառով։