Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում
Հրապարակումներ
Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա է այրվում։
shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։ Հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան