Աննոմալ շոգի պատճառով օձերը լցվել են Անթալիա
ՏեսանյութերԱննոմալ շոգ եղանակը թուրքական Անթալիա հանգստավայրում բնակելի շենքեր, աշխատատեղեր և մեքենաներ օձերի ներխուժման պատճառ է դարձել, ինչը անհանգստություն է առաջացնում շրջանի բնակիչների շրջանում, հայտնում է Halk TV-ն։
Անթալիայում հունիսի սկզբից օդի միջին ջերմաստիճանը գրեթե 5°-ով բարձր է եղել կլիմայական նորմայից, իսկ վերջին երեք շաբաթներից միայն մեկ օր է ունեցել օրական առավելագույնը +30°-ից ցածր ջերմաստիճան, իսկ 5 օրվա ընթացքում ջերմաչափի ցուցմունքը բարձրացել է +40°-ից բարձր:
Նման բարձր ջերմաստիճանը պատճառ է դարձել, որ օձերը ներխուժեն բնակելի տարածքներ։ Այս տարի միայն բնակելի տարածքներից փրկարարները հայտնաբերել են 106 օձ, օձեր հայտնաբերվել են նաև գրասենյակներում և արտադրամասերում։