Ո՞ր տրամաբանությամբ է Հայաստանն այդ քայլով խիստ լարում հարաբերություններն Իսրայելի հետ
ՀրապարակումներԳիտությունների թեկնածու և պրոֆեսոր Գևորգ Մելիքյանն իր էջում գրում է.
«ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ!
Տարբեր աղբյուրներ պնդում են, որ բացի պաշտոնական հիմնավորումներից՝ Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը նաև այն պատճառով, որ Իսրայելը մի կողմից համառորեն չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը և մյուս կողմից շարունակում է զինել Ադրբեջանին:
Եթե դա այդպես է, ապա ո՞ր տրամաբանությամբ է Հայաստանն այդ քայլով խիստ լարում հարաբերություններն Իսրայելի հետ, բայց մյուս կողմից ամեն գնով փորձում է լավ հարաբերություններ հաստատել այն երկրի հետ, որն իրականացրել է այդ ցեղասպանությունը և մինչև հիմա ժխտում է այդ իրողությունը (Թուրքիա), և ահաբեկիչ այն երկրի հետ, որ հենց օգտագործել է այդ զենքերը Հայաստանի/Արցախի խաղաղ բնակչության դեմ և շարունակում է չդատապարտված և անպատիժ մնալ (Ադրբեջան)»: