Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը
ՀասարակությունՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։
ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է Վրաստանում նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և պատրաստ է կիսվել իր փորձով»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։