Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել
ԻրավունքԴաղստանում վեց իրավապահ է զոհվել, 12-ը ՝ վիրավորվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի ներքին գործերի նախարարությունում:
«Ընդհանուր առմամբ Մախաչկալայում և Դերբենտում, այս պահի տվյալներով, սպանվել է իրավապահ մարմինների վեց աշխատակից, 12-ը վիրավորվել են»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:
Դերբենտում, այս պահի տվյալներով, վերսկսվել Է փոխհրաձգությունը, հայտնել է նա. «Դերբենտում այրել են սինագոգ և Եկեղեցի: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն ՝ փոխհրաձգությունը վերսկսվել է»։ Մարտը վերսկսվել է նաև Մախաչկալայում։
Անվտանգության դաշնային ծառայության Դաղստանի վարչությունից հայտնել են, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայի վարչական սահմաններում: