Գիշերը պարեկները վնասազերծել են թանկարժեք ավտոմեքենաներ թալանողին
ՔաղաքականՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպումներում բազմիցս հորդորել են, որ պարեկները ոստիկանության տարածքային բաժինների իրենց գործընկերների հետ պետք է նաև ուժեղացված ծառայություն իրականացնեն գիշերային ժամերին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխել, այլև նաև բացահայտել հանցագործություններ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 05:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում ավտոմեքենայի գողության դեպք է կատարվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ Վարդան Բարսեղյանի և Կարեն Սահադյան գլխավորությամբ նրանք ուղևորվում են ենթադրյալ հանցագործության վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։