Դաղստանում ահաբեկիչները, կնոջ աչքի առջև, դաժանորեն սպանել են ռուս քահանային
ՀրապարակումներԴերբենտի եկեղեցում անհայտ անձանց հարձակման ժամանակ սպանվել է քահանա հայր Նիկոլայը։ Սպանվել է նաև եկեղեցու պահակը։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱԱՀ) հաստատել է, որ Դաղստանում տեղի ունեցած հարձակումների արդյունքում` քահանա է զոհվել։
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հայր Նիկոլային սպանել են Դերբենտի եկեղեցում և կտրել են նրա կոկորդը։ Նա 66 տարեկան էր և շատ վատառողջ»,- գրել է Դաղստանի հանրային պալատի անդամ՝ Շամիլ Խադուլաևը: