Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել. 4 մարդ է սպանվել
ՏեսանյութերԲաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում` սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է APA-ն:
Ըստ հաղորդագրության` հետախուզման մեջ գտնվող, մի քանի դատվածություն ունեցող 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։
Նա, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով 3 ոստիկանի և 1 քաղաքացիական անձի։
Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։