Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են 

Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub

Քաղաքական

Mediahub.am-ը գրել է.

Ուղիղ մեկ տարի առաջ հունիսի 1-ից ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը «թևերը քշտեց» և ընկավ առջևի թաղանթապատ ապաիիներով երթևեկող վարորդների հետևից՝ տուգանելով և ստիպելով հեռացնել թաղանթը։ 

Այս օրենքի ջատագովը, ինչպես բացօթյա սրճարաններում ծխելու արգելքի մասին տխրհառչակ օրենքի ջատագովը ոչ պակաս տխրահռչակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Բայց ինչպես ծխելու մասին օրենքը, այնպես էլ «պլյոնկաների» մասին օրենքը իրավապահները չկարողացան լիարժեք կյանքի կոչել և փաստացի ձախողեցին։ Այսօր ամեն քայլափոխի կարելի է սրճարաններում, անգամ փակ տարածքներում ծխող մարդկանց հանդիպել։ Եւ ամեն քայլափոխի կարելի է նկատել թույլատրելիից ավելի մուգ, ժողովրդական լեզվով ասած՝ «պլյոնկած» ապակիներով մեքենաներ, որոնք անարգել երթևեկում են քաղաքում՝ հենց պարեկային ծառայողների աչքի առջև։ Ու պարեկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ ո՛չ տեսնում են այդ մեքենաները, ո՛չ արձանագրում խախտումը, որը, ի դեպ, հետո շատ հեշտությամբ կարելի է բողոքարկել և հաղթել։ Իսկ քաղաքացիները հաղթում են դատարանում, որովհետև ՔՊ-ական պատգամավորները օրենքը թերի են գրել, կիսատ-պռատ, սողանցքներով, և վարորդներն էլ, օգտվելով ՔՊ-ականների գրած օրենքի թերություններից, կարողանում են դատական կարգով բողոքարկել պարեկային ծառայության կազմած վարչական արձանագրությունն ու հաղթել դատարանում։

Փաստացի, կարող ենք մեկ տարի անց արձանագրել, որ Պարեկային ծառայությունը՝ ՔՊ-ականների հետ միասին, ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը, քանզի այսօր աջ ու ձախ մարդիկ առջևի մգեցված ապակիներով մեքենաներ են վարում։ 

Ավելին, ապակիների մգեցման գործ անող մեկը MediaHub-ին ասել էր, որ վերջին ամիսներին մարդիկ զանգվածաբար գալիս են իր մոտ՝ մեկ տարի առաջ պոկած թաղանթները նորից վերականգնելու, այսինքն՝ ապակիները մգեցնելու։ Այսինքն՝ վարորդները վստահ են, որ կարող են անարգել օրենքի, ավելի ճիշտ՝ սխալ ու թերի գրված օրենքի խախտմամբ մեքենա վարել և պատասխանատվության չենթարկվել։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն իրենք էլ են մասնավոր զրույցներում խոստովանում, որ իրենք օրենքը բազմաթիվ թերություններով են ընդունել, և կարիք կա այն վերամշակելու, բայց չեն անում՝ չգիտես ինչու։ 

ՆԳՆ-ից այս թեմայով մեր հարցին ի պատասխան հերթապահ պատասխան տվեցին, որից երևի իրենց քմծիծաղն էլ է գալիս․ «Շուրջօրյա ծառայության ընթացքում պարեկային ծառայողները մշտապես հայտնաբերում են թաղանթապատ մեքենաներ, և օրական հանրապետությունում կազմվում է միջինը հարյուր նմանատիպ արձանագրություն»։ 

Փաստորեն, պարեկներն օրական «հարյուրներով» արձանագրություն են կազմում թաղանթապատ ապակիներով երթևեկող վարորդների վրա, և դրան զուգահեռ՝ մարդիկ տասնյակներով ամեն օր ապակի են թաղանթապատում։ 

Ի դեպ, երկրի գլխավոր օրինախախտն այս հարցում Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, որին սպասարկող թանկարժեք Lexus LX 500 մակնիշի ամենագնացը հենց առջևի թաղանթապատ ապակիներով է երևեկում։ Բայց պարեկային ծառայողները ոչ մի կերպ չեն նկատում այդ մեքենան, որն ամեն օր իրենց աչքի առջև է։ Թե ինչո՞ւ՝ ենթադրությունները շատ են. ասենք, որ գլուխ չեն դնում, գուցե՝ վախենում են կամ էլ առհասարակ անիմաստ են համարում, քանի որ Աննա Հակոբյանն արտոնյալ է:

Այսինքն՝ պարեկայիններն այս պահվածքով ակամա խոստովանում են, որ Փաշինյանի հռչակած «իրավահավասար» երկրում կան արտոնյալներ, որոնք իրենց օրենքից վեր են դասում, և առաջին արտոնյալը հենց իր կինն է՝ Աննա Հակոբյանը, որի դեմ բոլորն անզոր են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից սկսած: 

MediaHub-ը փորձեց այս թեմայով կապ հաստատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը, մինչդեռ առաջ պատասխանում էր։ Մի օր, ամեն դեպքում, Խուդինյանից մենք այս հարցի պատասխանը կփորձենք ստանալ, թե ինչո՞վ են զբաղված իր պարեկները, երբ ո՛չ Աննա Հակոբյանի մեքենայի մգեցված ապակիներն են նկատում օրը ցերեկով, ո՛չ՝ բազմաթիվ այլ մեքենաների։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն
Ամենադիտված