ԵՄ-ն հայտարարել է` հնարավոր է վրաց պաշտոնյաներին վիզաներ չտրամադրվեն
Հասարակություն
Եվրամիությունը կարող է դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին և վերանայել եվրոպական հիմնադրամների աշխատանքը այս երկրի հետ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով։ Այս մասին ասել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Մարգուս Ցահկնան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Քննարկում է լինելու Վրաստանի համար նախատեսված տարբեր հիմնադրամներին աջակցելու մասին, քննարկում է լինելու բարձրաստիճան պաշտոնյաներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի շուրջ»,- Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախօրեին ասել է Ցահկնան։
Ըստ նրա՝ ԵՄ-ն կքննարկի սահմանափակող միջոցները «մի շարք ոլորտներում»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)