Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարան
ՀասարակությունՕկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։
«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով: Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը։